|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվեց աբստրակտ ոճի նկարիչ Ալբերտ Հակոբյանի թվով 3-րդ անհատական ցուցահանդեսը: Ներկայացվում է 46 աշխատանք` «Հիշողություններ մի այլ տեղից», «Մորս պատմած հեքիաթներից» եւ «Ծառեր» հավաքածուներից:
Նկարչը մասնակցել է 26 խմբակային ցուցահանդեսների, իսկ նրա առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1989 թ.:
«Ես իմ գործն եմ անում այնպես, ինչպես քարտաշն է իր քարը տաշում, իսկ թե ո՞րն է իմ առաքելությունը և ո՞վ կլինեմ ես այս կյանքում` դա ժամանակը կորոշի»,- ասում է Ալբերտ Հակոբյանը եւ հավելում, որ գույների ընտրությունը կապում է զգացողությունների հետ:
Նկարչի աշխատանքները տեղ են գտել Ժամանակակից արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի հավաքածուներում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում:
Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 20-ը:
Լուիզա Սուքիասյան