|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավերիչ երկրաշարժից տուժած Ճապոնիային հիմա էլ ռադիացիոն լուրջ վտանգ է սպառնում: Մայրաքաղաք Տոկիոյում խուճապ է:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկու ռեակտորներում այսօր տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վնասվել է դրանց թաղանթը, հնարավոր է` ռադիացիայի արտահոսք:
Ճապոնացի գիտնականների շտապ հավաք է հայտարարվել, նրանք քննարկելու են ատոմակայանից դեպի Տոկիո շարժվող ռադիոակտիվ քամուց պաշտպանվելու միջոցները. տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Ըստ որոշ տվյալների` Տոկիոյի եւ Ֆակուսիմայի միջեւ գտնվող Իբարաքի քաղաքում ռադիացիոն ֆոնն արդեն գերազանցում է նորմայի սահմանները:
Ճապոնիայի կառավարության տարածած հայտարարության մեջ Ֆուկուսիմայից 20-30 կմ հեռավորությամբ բնակվողներին կոչ է արվում փակել տների դռներն ու պատուհանները եւ դուրս չգալ փողոց: