|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ բռնցքամարտի փորձնական մրցումները տեղի կունենան 2019 թվականի հոկտեմբերի 29-31-ը։
Այն բանից հետո, երբ ՄՕԿ-ը զրկեց սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (AIBA) մոտակա օլիմպիական վարկանիշային մրցաշարն անցկացնելու իրավունքից, որոշում կայացվեց, որ դրանց կազմակերպմամբ կզբաղվի մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վաթանաբեի գլխավորած աշխատանքային խումբը:
Տոկիոյի խաղերում բռնցքամարտում մեդալներ կվիճարկվեն 13 քաշային կարգերում (դրանցից 8 -ը՝ տղամարդկանց, 5 -ը՝ կանանց):
Վարկանիշային մրցաշարերը նախատեսված են 2020 թվականի հունվարից մինչև ապրիլ։ Մեծ հավանականությամբ դրանք կընդունեն Չինաստանը, Արգենտինան, Մեծ Բրիտանիան և Սենեգալը։
Վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա 2020 թվականի մայիսին Ճապոնիայի մայրաքաղաքում։