|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ճապոնիայում Նոր տարվա կապակցությամբ ավանդաբար բրնձից պատրաստվող կպչուն բլիթներ ուտելիս առնվազն 15 մարդ է տուժել Տոկիոյում, նրանցից 2-ը` տարեց մարդիկ, մահացել են` դրանցով խեղդվելով. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությունը:
Նման դժբախտ դեպքեր ամեն տարի տասնյակներով են տեղի ունենում Ճապոնիայում, ընդ որում` իշխանություններն ամեն տարի հորդորում են, հատկապես` տարեցներին ու երեխաներին, զգույշ լինել մոտի կոչվող բլիթներն ուտելիս: Խորհուրդ է տրվում բլիթները մանր կտրատել և լավ ծամել` նախքան կուլ տալը:
Մոտին ավանդաբար պատրաստում են գոլորշահարված կպչուն բրնձից: