|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ՃապոնիայիԿենտրոնական բանկը երկրի ֆինանսական իրավիճակը կայունացնելու նպատակով որոշում է կայացրել ավելացնել արժութային շուկա հանվող գումարները. տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն` շուկա է հանվել 18 տրիլիոն իեն (217 մլրդ դոլար): Այդ գումարը կարճաժամկետ վարկերի տեսքով տրվելու է մասնավոր բանկերին:
Ներկայումս երկրի բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները կառավարության խնդրանքով անցել են էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի: Կենտրոնական Ճապոնիայում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են կատարում: