|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Le Nouvel Observateur-ի թղթակիցը ռուս փորձագետ Լիլիա Շեւցովայից փորձել է պարզել` ինչո՞ւ Պուտինը չի ցանկանում բաց թողնել Ուկրաինային. հայտնում է Эхо Москвы-ն:
«Պատճառները շատ են, սակայն դրանցից ամենագլխավորը չի արժանացել պատշաճ ուշադրության: Պուտինը կարծում է, որ, Ուկրաինան վերադարձնելով, կկարողանա ապահովել իր քաղաքական գոյությունը և իր կլանի գոյությունը»,- կարծում է փորձագետը:
Ըստ նրա` վերջին շրջանում Պուտինը հասկացել է, որ բռնությունները, քարոզչությունը կարող են բավարար չլինել իշխանության պահպանման համար: Այդ իսկ պատճառով, ինչպես և իրենից առաջ այլ թագավորներ, նա ևս փորձում է լուծել ներքին խնդիրները արտաքին քաղաքականության միջոցով: Երկու տարի առաջ նա մի կարևոր միտք առաջ քաշեց` արտասահմանյան պետությունների կողմից քննադատվող ռուսական գերտերությունը պետք է պաշտպանվի: Ինչպե՞ս: Էլ ավելի հզոր դառնալով: Եվ ծնվեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը, որի նպատակն է ԽՍՀՄ-ի վերակենդանացումը: Եվ այդ միությունը, ըստ փորձագետի, չի կարող լինել առանց մարգարիտ Ուկրաինայի: