կարևոր
22006 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-09 13:51
Տարածաշրջան

Մոսկվան փորձում է փրկել «Հյուսիս-Հարավ» միջանցքը

Մոսկվան փորձում է փրկել «Հյուսիս-Հարավ» միջանցքը

Թեհրան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Բաքու, որտեղ հանդիպել եւ բանակցություններ է վարել Ալիեւի, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ: Շոյգուի պատվիրակության կազմում Բաքու են ժամանել նաեւ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Ռուսաստանի նախագահի խորհրդական Իգոր Լեւիտինը: 

Ավելի վաղ Իրանում ռուսական պատվիրակությունը նույն կազմով բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանի եւ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ: Թեհրանի եւ Բաքվի բանակցությունների մանրամասների մասին կողմերը գրեթե ոչինչ չեն հայտնել, թեեւ ակնհայտ է, որ այդ երկու իրադարձությունների միջեւ կա կապ:

Միեւնույն ժամանակ, այս ուղղությամբ տեղեկատվական դաշտը կլցվի ընդհանուր տիպի փորձագետների դատողություններով երկկողմ բազմապրոֆիլ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, որոնք կարեւոր նշանակություն ունեն, բայց բոլորը չէ, որ պրոֆիլային են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի համար: Այստեղից էլ՝ հայեցակարգային ապարատի տարաձայնությունը։ Ոմանք Շոյգուի այցերը Թեհրան եւ Բաքու աշխատանքային են համարում, մյուսները նրա այցը Բաքու որակում են որպես «անսպասելի»:

Ի՞նչ է տեղի ունեցել։ Այս մասին՝ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Փորձենք գոյություն ունեցող իրադարձություններից կառուցել խճանկարային կոնստրուկցիա եւ պատկերացում կազմել մեծ պատկերի մասին։ Դա թույլ կտա խուսանավել շահարկումներից։ Շոյգուի այցը Թեհրան պատահական չէր եւ  տեղի ունեցավ Իրանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կտրուկ սրման պահին՝ կապված Իրանի դաշնակիցների՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի եւ Բեյրութում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության հետ:

Իրանի կողմից Իսրայելի դեմ նախապատրաստող պատասխան գործողությունը կարող է Գազայում զինված հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում: Այդ առումով Ռուսաստանին անհրաժեշտ է «մատը զարկերակի վրա պահել», քանի որ հնարավոր է էսկալացիայի գոտի է ներքաշվում մի երկիր, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի կարեւորագույն տարանցիկ միջանցքն է։

Մոսկվայի առջեւ խնդիր է դրված՝ կամ կասեցնել պոտենցիալ էսկալացին, կամ առավելագույնս չեզոքացնել դրա հետեւանքներն Իրանի համար։ Նրա որոշման մասին տվյալ պահին դժվար է խոսել, բայց ինքնին այն փաստը, որ Իրանը դեռեւս ձեռնպահ է մնում Իսրայելին պատասխան հարված հասցնելուց, դեռեւս դրական նշան է։ Մնում է սպասել՝պարզելու, որքան երկարաշունչ դադար է վերցրել Թեհրանը», - ընդգծել է Տարասովը։

Նրա խոսքով՝ Շայգուին կարեւոր էր առաջին ձեռքից լսել Իրանի ղեկավարության կարծիքը Թել Ավիվի հետ հակամարտության հետագա զարգացման վերաբերյալ եւ շոշափել իր միջնորդական հնարավորությունները։ Դրանից, վստահ է քաղաքագետը, կախված էր նաեւ Շոյգուի բանակցային օրակարգը Բաքվում, որը Թեհրանի երկխոսության շարունակությունն էր։

«Դատելով, որ Շոյգուի հետ բանակցություններից հետո հայտնվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունն այն մասին, որ «Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը եւ մեկնել Բաքու՝ Ադրբեջանի մայրաքաղաք՝ նրանց միջամտությունից զգուշացնելու նպատակով», կարելի է ասել՝ Թեհրանում երկխոսությունը հեշտ չի եղել, եւ Շոյգուն հավանաբար Ալիեւին է հասցրել Թեհրանի մտահոգությունները։ Եվ պատահական չէ, որ Ալիեւը հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «անհրաժեշտ է համարում Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կանոնավոր շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - պարզաբանել է Տարասովը:

Նա հավելել է՝ տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդրի մասին է, որքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստական փակուղային վիճակի, եւ իրավիճակը կրկին ուժային լուծումներին եւ մերձավորարեւելյան ճգնաժամին Անդրկովկաս տեղափոխելու հնարավոր վտանգի մասին։ Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում տարբերակներ այնքան էլ չկան, իսկ Մոսկվան,  Հայաստանի քաղաքականության պատճառով, զրկված է նախկին խաղաղարար - միջնորդի դերում  հանդես գալու հնարավորությունից:

«Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ կարեւոր է նույնիսկ տեսական մակարդակով վերացնել այն սպառնալիքը, որ Ադրբեջանը կփորձի օգտվել իրավիճակից եւ ուժային հակամարտության մեջ մտնել Հայաստանի հետ: Բայց թե ինչպես հետագայում կարող են զարգանալ իրադարձությունները, եւ արդյոք Շոյգուի Թեհրան-Բաքու առաքելությունը չի դառնա «վերջին պահի դիվանագիտություն», առայժմ դժվար է դատել։ Այն մասին, որ Մերձավոր Արեւելքը կանգնած է մեծ պատերազմի շեմին, եւ որ այն կարող է տեղափոխվել Անդրկովկաս, սկսեցին խոսել միայն վերջերս, այն էլ միայն առանձին երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ գործընկերային, դաշնակցային զգացմունքների դրսեւորման իրավիճակում։ Արդյունքում Մոսկվան ներառում է բոլոր լծակները՝ դիվանագիտությունից մինչեւ ռազմական աջակցություն։ Այս իրավիճակում Ադրբեջանը եւ պոտենցիալ Իրանը կարելի է գրանցել կարեւոր աշխարհաքաղաքական համագործակցության ռուսական ակտիվում», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝  iarex.ru

Պատրաստեց՝ Գայանե Մանուկյանը