Ռաֆայել Հովհաննիսյանը գրում է
«Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին:
Երբեք չեմ եղել կուսակցական, դաշնակցական նույնպես չեմ եղել: Ու այժմ էլ չեմ: Հիմա:
Երբ ՀՅԴ-ի շնորհիվ տարբեր Միչիգաններն ու Մինեսոտաները Հայոց ցեղասպանությունը ճանաչում են, բոլորիդ դուր ա գալիս: Երբ եվրոպական ու Մերձավոր Արևելքի երկրներում տարբեր հայանպաստ օրենքներ են ընդունվում նրանց ջանքերով, դաշնակները ցենտր տղերք են: Երբ Հայ դատը, ՀՕՄ-ն ու Հօմենթմենը հայապահպանման գործով են զբաղված, դպրոցներ ու ակումբներ են կառուցում, ապրեն իրանք: Երբ էս պատերազմի ընթացքում բազմահազար ցույցեր էին անում ամբողջ աշխարհով մեկ, նրանց ցավը տանենք բոլորս: Երբ 30 տարի գումար են հավաքել ու ուղարկել Հայաստան և Արցախ, հալալ էր իրանց: Երբ ձեր հեղափոխության ժամանակ միացան ժողովրդին, կարգին մարղիք էին:
Ու մեկ էլ հիմա դուրս են եկել փողոց ու փորձում են էս երկրի մնացորդները փրկել ու ձեզ դուր չեկավ вдруг? Հայ դատն էք ծաղրում արա ? Իրանք էլ են նախկիններ? Հա, նախկիններ են, 130 տարեկան են: Հիմա ինչ ,գնան կախվեն բոլորն օվքեր 2018 թվականից չեն սկսել գործել ?
Կարելի ա դաշնակցությանը չսիրել, չհամակրել, չկիսել նրանց հայացքները, բայց էշ - էշ դուրս մի տվեք գոնե, մի վիրավորեք:
Նրանք հիմա ձեր համար էլ են պայքարում, պարզապես դուք դա չեք հասկանում»։