Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկուկես ամիս հանգստանալուց հետո «Ուլիսը» մեկնեց Անթալիա` ուսումնամարզական հավաքի: Երևանյան թիմը նախատեսել է ստուգողական բազմաթիվ հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը սելեկցիոն նպատակներով մեկնել էր Բրազիլիա, իսկ ներկա դրությամբ Վալերի Հովհաննիսյանը թիմի հետ է: Ձեզ ենք ներկայացնում «Ուլիս»-ի մամուլի քարտուղարության հարցազրույցը ակումբի բաժնետիրոջ հետ:
-Առաջնության ընդմիջումից առաջ, դուք նշում էիք, ոչ թիմի կազմում փոփոխություններ են լինելու: Արդեն կարելի է փաստել դա:
-Այո, ադրեն որոշ փոփոխություններ կան: Մասնավորապես մարզչական կազմին միացել են երկու նոր մարզիչներ, ովքեր հիմնականում կզբաղվեն ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականությամբ և գլխավոր մարզչին բնականար կօգնեն նաև մարզումային այլ աշխատանքների ժամանակ: Երկուսն էլ երիտասարդ մասնագետներ են ու նրանց պաշտոնապես մենք կներկայացնենք առաջնության վերսկսումից առաջ: Մենք ուժեղացնում ենք մարզչական կազմը, բնականաբար հավատալով, որ այս ամենը անմիջականորեն կազդի նաև խաղացողների պատրաստականության վրա:
-Դուք մինչև ուսումնամարզական հավաքին մեկնելը Բրազիլիայում էիք ֆուտբոլիստներ ընտրելու համար: Նոր ֆուտբոլիստներ կա՞ն թիմում:
-Ներկայումս մենք փորձարկում ենք բազմաթիվ ֆուտբոլիստների: Ես Բրազիլիայում հայտնի ու հեղինակավոր շատ ակումբներում եղա: Հանդիպեցի ճանաչված մասնագետների, գործակալների հետ: Դա չէր նշանակում, որ ես միանգամից 20 ֆուտբոլիստների հետ էի գալու Անթալիա: Մենք սկսել ենք համագործակցությունը բրազիլական թոփ ակումբների հետ ու հիմա աստիճանաբար ֆուտբոլիստներ են գալիս հավաքին մասնակցելու համար: Ինչ որ մեկը կմնա, մյուսը կհեռանա: Այսինքն սովորական գործընթաց կազմը համալրելու համար: Ես կարծում եմ, որ մինչև առաջնության վերսկսումը նորից կայցելեմ մի քանի երկրներ սելեկցիայի համար:
-Առաջնության առաջին հատվածի վերջին երեք տուրերում «Ուլիսը» երեք անընդմեջ պարտություն կրեց: Ճիշտ է թիմը առաջնության միանձնյա առաջատարն է, բայց մրցակիցները շատ մոտ են: Հիմա ինչ առաջադրանք է դրված թիմի առջև:
-Եվս մեկ անգամ նշեմ, որ այս թիմի կազմը հավաքագրվեց առաջնության մեկնարկից տասը օր առաջ: Պատկերացնու՞մ էք թե դա ինչ է նշանակում՝ նավից-պարահանդես տարբերակը այստեղ օգտագործելի է: Ֆուտբոլիստներ մարզավիճակը ցանկալի մակարդակին բերելը մենք ձգտում էինք իրականացնել առաջնության ընթացքում: Ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականություն էլ այն չէր, ինչ որ պահանջվում էր: Եվ բնականաբար վաղ թե ուշ թիմը պետք է նահանջ ապրեր: Շատ կարճ էր նաև մեր պահեստայինների նստարանը, ինչ էլ ազդեց մեր վերջին խաղերի վրա: Ինչ որ ողբերգական բան ես այստեղ չեմ տեսնում: Լրիվ հակառակը ես համոզված եմ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետագա ընթացքը էլ ավելի հետաքրքիր է լինելու: Մենք վստահ ենք մեր ուժերին ու նախապատրաստվում ենք առաջիկա խաղերին:
-Հաշվի առնելով «Ուլիսի» արդյունքներն ու թիմի ներկայիս վիճակը, ինչ առաջադրանք էր դրված թիմի առջև առաջնության մեկնարկից առաջ և ինչ առաջադրանք է դրվելու հիմա:
-Առաջնության մեկնարկից առաջ մեր հիմնական նպատակը մրցանակային եռյակում տեղ զբաղեցնել էր: Այսինքն Եվրոպա դուրս գալ էր մեր նպատակը: Բայց ախորժակը բացվում է ուտելիս: Կարծում եմ իրեն հարգող յուրաքանչյուր ֆուտբոլիստ եթե ընթանում է առաջին տեղում, արդեն այլ տեղի մասին չի մտածի: Եթե ես հիմա ասեմ, որ մենք չենք ուզում չեմպիոն դառնալ ես կխաբեմ: Մենք իհարկե հիմա հնարավորություն ունենք չեմպիոնական պայքարին մասնակցել ու այդպես էլ կլինի: Մենք շատ ենք ուզում դառնալ չեմպիոն, ու հուսով եմ, որ կդառնանք: