Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է Աժ բացակայող պատգամավորների թոփ տասնյակը: Եվ այսպես, բացակաների տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ամբողջ աշնանային նստաշրջանի ընթացքում նա ոչ մի անգամ ԱԺ նիստի չի ներկայացել և հետևաբար՝ որևէ քվեարկության էլ չի մասնակցել: Եվ ընդհանրապես, ողջ 5-րդ գումարման ընթացքում Ծառուկյանն իր անզիջում տեղն է զբաղեցրել ամենաշատ բացակայած պատգամավորների թոփ 10-ում: Ողջ գումարման ընթացքում Ծառուկյանը բացակայել է 446 քվեարկություններից՝ ի դեպ, արտահերթ քվեարկությունները հաշված չեն:
Աժ 5-րդ գումարման բացակա պատգամավորների տասնյակում հաջորդը Հրանտ Բագրատյանն է (242), այնուհետև՝ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը (239), չորրորդ հորիզոնականում կրկին ԲՀԿ-ական պատգամավոր է՝ Կարո Կարապետյանը (211), 5-րդը Զարուհի Փոստանջյանն է (208), ում բացակայությունները գրանցվել էին ԱՄՆ-ում ուսանելու ամիսների պատճառով: Քվեարկություններից ամենաշատ բացակայածների 6-րդ հորիզոնականում ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանն է (199), 7-րդում՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը (183): 8-րդ հորիզոնականում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է (179), 9-րդում՝ Արագած Ախոյանը (172), և վերջապես թոփ 10-ը եզրափակում է ԲՀԿ–ական Մուրադ Գուլոյանը (166)՝ Ծառուկյանի խնամին, Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանի հայրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։