Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շախտյորի» ֆուտբոլիստները հաղթահարելով իտալական ակումբի արգելքը` ոչ միայն պատմական հաջողության հասան ՉԼ-ում, այլ նաև դարձան եվրոպական մակարդակի աստղեր` համապատասխան տրանսֆերային արժեքովներով: Այս մասին տեղեկացնում է terrikon.com-ը:
«Այն, որ Դոցեկի ֆուտբոլիստները իտալական ուժեղ ակումբներից մեկին այդպես հեշտ հաղթեցին, չի կարող եվրոպական գրանդներին չտպավորել: Զարմանալի չէ, որ «Շախտյորի» ֆուտբոլիստների արժեքը միանգանգամից աճում է»,-ասել է ֆուտբոլային հայտնի գործակալ Արկադի Զապորոժանուն:
Ըստ նրա, այժմ «Շախտյորի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի արժեքը 2-3 անգամ ավելացել է` կախված տարիքից, փորձից և վնասվածքներից: Համեմատության համար վերցվել է հեղինակավոր transfermarkt.de-ի տվյալները 2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ և Արկադի Զապորոժանուի տարբերակը: Ըստ Զապորոժանուի, այժմ «Շախտյորի» ողջ հիմնական կազմն արժե 232 մլն եվրո, այն դեպքում երբ տարեսկզբին այդ թիվը 121,5 մլն եվրոյին էր հավասարվում:
Նշենք, որ փորձագետի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը այժմ արժե 10 մլն եվրո: