կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 01:09
Սպորտ

Հենրիկ Մխիթարյանն Արցախ է այցելել բարեգորական ծրագրով

Հենրիկ Մխիթարյանն Արցախ է այցելել բարեգորական ծրագրով
Հենրիկ Մխիթարյանն Արցախ է այցելել բարեգորական ծրագրով Հանրահայտ ֆուտբոլիստ, Ուկրաինայի ''Շախտյոր'' ֆուտբոլային ակումբի անդամ, Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավագ, արմատներով արցախցի Հենրիկ Մխիթարյանը Արցախում բարեգործական ծրագիր է սկսել. երիտասարդ ֆուտբոլիստը որոշել է թանկարժեք կենցաղային տեխնիկա նվիրել արցախյան պատերազմում զոհված ու հաշմանդամ դարձած մոտ մեկ տասնյակ ազատամարտիկների ընտանիքներին: 22-ամյա ֆուտբոլիստի հավաստմամբ` գալիք տարի նա իր աջակցությունը կցուցաբերի հանրապետության մանկատներին: Երեկ Հենրիկ Մխիթարյանը հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միությունում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հայաստանից ժամանած պատվիրակությանը երեկ ընդունել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում: