Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2017թ. բյուջեի քննարկումների ժամանակ ոստիկանության բյուջեի մասով զեկուցում էր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց, թե որքան է ոստիկանների թիվը: Վարդան Եղիազարյանը, բնականաբար, չպատասխանեց այդ հարցին` ասելով, թե միշտ շահարկվում է, որ ոստիկանների թիվը շատ է:
«Իսկի էլ այդպես չի, մեր ոստիկանների թվի տեսակարար կշիռը ցածր է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բուլղարիան, Սլովենիան, Սերբիան, Չեխիան, համադրելի ու մոտ է Էստոնիայի, Ավստրիայի, Սլովակիայի հետ: Մենք համաձայն չենք լուրերի ու հասարակական կարծիքի հետ, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց արագաչափերից: Նշվեց, որ արագաչափերի վերաբերյալ պայմանագիրը գործում է մինչև 2036 թվականը, ու դրա շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ կան: Արագաչափերի գործարկումը, նրա տեղեկացմամբ, նվազեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների թիվը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ նվազում են յուրաքանչյուր արագաչափի վրա ընկող գումարները, ինչպես նաև տուգանքները: Հայաստանում, այս պահի դրությամբ, տեղադրված են 179 լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնցից 91-ը` Երևանում, որոնք վերահսկում են 123 խաչմերուկներ: Հաջորդ տարի ևս 12 սարք կտեղադրվի:
Վ. Եղիազարյանի խոսքով` 2017-ին նախատեսվում է ներդնել նաև շրջիկ տեսանկարահանող սարքերի ծրագիրը, որի պիլոտային փուլն արդեն իրականացվել է:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե որքա՞ն արժե մեկ տեսանկարահանող սարքը, ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկը պատասխանեց` 10-11 հազար եվրոյի սահմաններում: