Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս մամուլը հեղեղված էր «Մել» ֆիլմի նկարահանման համար պետության կողմից հատկացվող 20 մլն դրամի մասին լուրերով: Հրապարակումներում մասնավորապես շեշտվում էր, որ ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
Մինչ նոր իշխանությունը ձեռնամուխ է եղել, մեր երկրի համար բավական մեծ գումար հատկացնելով, ֆիլմի տեսքով սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործընթացն իրականացնելուն, այսօր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, գիշերօթիկները փակելու թեմայով՝ լրագրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում 41 տոկոս մանկական աղքատություն կա, բայց պետությունը 260 երեխայի վրա է գումար ծախսում: Այս տեղեկությունը հանրայնացրեց ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը: Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ներգրավված է դեռևս հին իշխանությունների օրոք իրականացվող ծրագրի շրջանակում, այն է՝ փակել գիշերօթիկները, երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, որտեղ և իրականացնել երեխաների ու նրանց ընտանիքների աջակցությունը:
Նշենք, որ 260 երեխան նախարարության ենթակայության տակ գործող 4 գիշերօթիկներում են, որոնցից 130-ն արդեն վերադարձվում են ընտանիք, ընդ որում՝ ընտանիքների մեծ մասն աղքատության շեմին է:
«Երեխաներին գիշերօթիկ հաստատություններում թողնելու գլխավոր պատճառը ընտանիքների վատ սոցիալական տնտեսական վիճակն է: Աղքատությունը դառնում է ընտանիքից երեխայի դուրս գտնվելու պատճառ»,- պարզաբանեց Ժաննա Անդրեասյանը:
Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ բազմաթիվ վստահելի բարեգործական հիմնադրամներ, տարբեր առիթներով և հարթակներում բազմիցս բարձրաձայնում են քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հրատապ օժանդակելու անհրաժեշտության մասին: