|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դուք խոսում եք մի մարդու մասին , ով տարիներ շարունակ ամենաբարձր կարգով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում. նման կերպ այսօր արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ ընթացող խոսակցությունների վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» Պետական ոչ առևտրային կազմակերպության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը նշեց.
«Դուք խոսում եք մի մարդու մասին, ով տարիներ շարունակ ամենաբարձր կարգով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, բազմիցս հնչեցրել է Հայաստանի օրհներգը»:
Անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հարցին, Հարությունյանն ասաց. «Ձեր հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ դափնիներ է կախել նրա վզից, պարանոցից»։