|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս տարվա փետրվարի 8-ից մարտի 2-ը Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի աշխատակիցները, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, ուսումնասիրել են Հնդկաստանի հայկական հուշարձանները: Խումբը ուսումնասիրություններ է կատարել Դելի, Ագրա, Գվալիոր, Բենարես, Կալկաթա, Մադրաս, Կոչի, Բոմբեյ, Սեյդարաբադ, Հայդարաբադ բնակավայրերում , որտեղ նախկինում եղել են հայկական համայնքներ:
Արշավախումբը նշված բնակավայրերում, ընդհանուր առմամբ, հաշվառել է հայկական ճարտարապետության 4000 հուշարձան, որոնցից մի քանիսը գտնվում են պետության հովանու ներքո:
Հուշարձանագետ Ս. Կարապետյանն նաեւ հայտարարել է, որ Դելիի հայկական գերեզմանատանն այսօր բնակվում են 17 հնդիկ ընտանիքներ. «Միայն մեկ դամբարանում 40-50 քմ տարածքի վրա ապրում է 6 ընտանիք, իսկ յուրաքանչյուր տապանաքարի կողքին կարելի է տեսնել մահճակալ»:
Ս. Կարապետյանը այնուհետեւ նշել է, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ ներկայումս Հնդկաստանում գործում է օրենք, որի համաձայն` եթե մարդը մի քանի գիշեր շարունակ գիշերում է նույն տեղում, իրավունք է ստանում այդ հողի նկատմամբ: