|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանը այդպես էլ չի ապամոնտաժում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները, որոնց ապամոնտաժման մասին հրահանգը տվել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը:
Ըստ Sputniknews-ի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով, որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:
«Մենք որևէ կառույց չենք տեղադրել և չենք պատրաստվում ապամոնտաժել որևէ կառույց: Չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց չկա: Էդ հայ պատգամավոր Փայլանին և թեմային հետևող բոլոր մարդկանց հայտնում եմ, որ բնության հրաշք հանդիսացող այս վայրը մենք ավելի կգեղեցկացնենք»,- ասել է Չիչեքլին:
Հիշեցնենք, որ հայկական գերեզմանատունը պղծելու հարցը առաջինը բարձրացրել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: