կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 23:52
Քաղաքական

Թուրքիայում հայտնաբերված հայկական գերեզմանոցի վրա բանկի մասնաճյուղ են փորձում կառուցել

Թուրքիայում հայտնաբերված հայկական գերեզմանոցի վրա բանկի մասնաճյուղ են փորձում կառուցել

Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր շենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ելնելով այդ փաստից՝ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ է արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել է Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանի խոսքով՝ շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին։ Նրա հավաստմամբ՝ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ տվյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլև եկեղեցի ու բաղնիք է ե

«Չնայած դրան՝ շինարարական աշխատանքները ողջ թափով շարունակվում են։ Դա անհարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութային կառուցվածքի նկատմամբ։ Դա մարդու իրավունքների խախտում է և բարբարոսություն։ Անկախ այնտեղ թաղված մարդկանց կրոնից ու լեզվից՝ նրանց գերեզմանների վրա բետոն թափելն ու շենք կառուցելը անմարդկային արարք է, դա հանցագործություն է»,- նշել է Ջանդանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները։