Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գ. Արզումանյանի և ՄԱԿ-ի փորձագետ Ռիչարդ Հուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունավոր նյութերի հանման, հավաքման, փաթեթավորման և վերացման ծրագրի համաֆինանսավորման ու տեխնիկական հարցերը:
Տևական ժամանակ Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Վերջին երկու տարիների ընթացքում, ԵԱՀԿ աջակցությամբ, մշակվել է արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր: Սակայն տեղանքն, այնուամենայնիվ, դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված է և մոտ գյուղատնտեսական տարածքներին: Նշված ծրագիրն արդեն հաստատվել է։ Դրա ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին` Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) կողմից:
Ներկայացնելով խնդրի հետ կապված մինչ այժմ իրականացված միջոցառումները` Ս. Ազարյանը մասնավորապես ասաց.
- Մենք արդեն կառուցել ենք թունաքիմիկատների ոչնչացման գործարան, կատարել թունաքիմիկատների մոնիթորինգ, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խնդիրն այն է, որ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, և մենք մոտ ժամանակներում պետք է իրականացնենք թունաքիմիկատների ոչնչացման ծրագիր` հնարավոր աղետներից խուսափելու համար:
Շարունակելով թեման` Ռ. Հուկը նշեց.
- Ուրախալի է, որ դուք մեծ ծավալի աշխատանք եք կատարել այս խնդրի լուծման համար: Հետագա բոլոր գործողությունները պետք է կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Կարծում եմ` դա Հայաստանի համար խնդիր չէ: Ծրագիրն իրականացնելիս մենք փորձում ենք ապահովել առավելագույն անվտանգություն:
ՄԱԿ-ի փորձագետը հայաստանյան իր գործընկերներին ներկայացրեց միջազգային փորձն ու խնդրի լուծման մի քանի տարբերակ, ինչից հետո քննարկվեցին ծրագրի մանրամասներն ու տեխնիկական հարցերը:
Հանդիպման վերջում կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման շուրջ: