Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-03-03 05:25
Մշակույթ

Հայկական մշակույթը` Վենետիկում

Հայկական մշակույթը` Վենետիկում

Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկության (ՎՔԹՀ) նախագահ Վալտեր Հարցարիչը ստորագրել են Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի հռչակավոր թանգարաններում ցուցահանդես կազմակերպելու մասին համաձայնագիր:

 

Արարողությունը տեղի է ունեցել ՎՔԹՀ տնօրինության սրահում: Ներկա են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, ինչպես նաեւ ցուցահանդեսի կուրատորներ` Պողոս Գաբրիելա Ուլուհոջյանը, Լեւոն Զեքիյանը եւ Վարդան Կարապետյանը:

 

Մարտի 1-ին ՀՀ պաշտոնական պատվիրակությանը եւ ցուցահանդեսի կուրատորներին ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի շրջանակներում լայնամասշտաբ համագործակցության հնարավորությունները: Խոսվել է նաեւ Սան Մարկոյի մայր տաճարում հայ հոգեւոր երաժշտության համերգ կազմակերպելու մասին:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան եւ առաջարկել բանակցություններ սկսել Վենետիկը եւ Երեւանը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ: