Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովիկ Աֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե ես աշխատեի Վենետիկի հանձնաժողովում եւ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված գայի Հայաստան, եւ հանդիպեի կոնկրետ Լեւոն Զուրաբյանին, ով ինձ կասեր,որ այդ բարեփոխումներով Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել, ես անպայման պատգամավորի խոսքի այդ հատվածը \"զապիս\" կանեի եւ առավոտյան Մարրիոթ-Արմենիայի դիմացի սրճարանում նստած կմիացնեի եւ կխնդայի, հետո ինքնաթիռում` կմիացնեի եւ կխնդայի, հետո տանը` կմիացնեի եւ կխնդայի, հետո հինգ տարի շարունակ` կմիացնեի եւ կխնդայի....
չէի ծիծաղի, այլ հենց` կխնդայի, ոչ թե որովհետեւ Սերժ Սարգսյանի վերարտադրության վտանգ չկա, այլ, որովհետեւ ես ով եմ, ախպեր, որ ինձ տենց բան եք ասում, տիպօ` կանգնեցնեմ հա վերարտադրությունը?
իսկ գուցե Վենետիկի հանձնաժողովից դուրս գամ, մտնեմ ՀԱԿ, որ Հայաստանի ներքին կյանքի վրա ազդելու եւ հնարավորություններ եւ ամենակարեւորը` ԻՐԱՎՈՒՆՔ ստանամ...? Էս տեմպերով Զուրաբյանի նկարը շուտով կարելի է Վենետիկում կախել, տակն էլ` անշրջելի ռուսերենով գրել` \"Շուտնիկ\"»: