կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-11 02:51
Մշակույթ

Ինքնատիպ ցուցադրություն` Վենետիկում

Ինքնատիպ ցուցադրություն` Վենետիկում

Այս օրերին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության վանքում, բացվել է ինքնատիպ մի ցուցադրություն. ազգությամբ իտալացի հետազոտող-պատմագետ եւ լեռնագնաց Ազատ Վարդանյանը (իսկական անուն-ազգանունն իր խնդրանքով չենք նշում, որպեսզի հետագայում Թուրքիայում խնդիրներ չունենա) ներկայացնում է Նոյյան տապանի իր որոնումների 20-ամյա պատմությունը:

 

Այդ ընթացքում նա նաեւ ուսումնասիրել է Արարատ լեռան փեշերի քրդաբնակ գյուղերն ու հայտնաբերել Ցեղասպանության ժամանակ զոհված բազմաթիվ հայերի գերեզմաններ, նաեւ բացահայտել, որ այդ գյուղերում ապրող քրդերի մեծ մասը մահմեդականացված հայեր են:

 

Ցուցանմուշները մի քանի ամիս ներկայացվելու են Վենետիկում, ապա` աշխարհի այլ քաղաքներում:

 

Տեղեկացնենք նաեւ, որ վերջերս լույս է տեսել Ա. Վարդանյանի «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին» գիրքը, որում նրա զրույցներն են մահմեդականացված հայերի հետ:

 

Ցուցահանդեսի եւ Ազատ Վարդանյանի «Արարատ. Նոյյան տապանի հետքերով», «Խորհրդավոր Հայաստան. Մասիսը՝ հայության մայր», եւ «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին» գրքերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.noahsark.it կայքում: