|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում հեղեղման պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ը:
«Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի և դրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- թվիթերյան իր Էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Վենետիկը պատուհասած աղետը հարված է մեր երկրի սրտին»,- ավելի վաղ գրել էր նա «Թվիթեր»-ում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը:
Հիշեցում
Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Պատմության ընթաքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել է 1966 թվականին՝ հասնելով 194 սանտիմետրի նշագծին: