|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Մոսկվան ակնկալում է Բաքվի աջակցությունն այս հարցում:
Սենատորի խոսքով՝ ավելի լավ կլիներ տարածաշրջանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը բացել ընթացիկ տարում։ Նա նշել է, որ դա թույլ կտար երկու երկրներին վերացնել «փոխադարձ հյուպատոսական ներկայության դիսպարիտետը»։