|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը հավատարիմ է իր սկզբունքներին, ինչ էլ պատահի Ժոզե Մոուրինիոն սարի պես կանգնած է իր ֆուտբոլիստների թիկունքին: Պորտուգալացի մասնագետը մեկնաբանել է «Դեպորտիվոյի» հետ խաղի արդյունքում գրանցած ոչ-ոքին:
«Երկրորդ խաղակեսում մենք խաղում էինք 1 դարպասապահի և 10 պաշտպանի դեմ: Մի թիմը ցանկանում էր հաղթել, մյուսը` բացառապես պաշտպանվել: Իսկ հիմա «Ռեալին» դրա համար կսկսեն քննադատել: Նորմալ է, որ Եվրագավաթի խաղից հետո, մենք խաղում էինք շաբաթ օրը: Նրանք անում են այն, ինչ ուզում են, իսկ հետո նստում և ծիծաղում են ինձ վրա: Ես չեմ կարող ասել, որ կիրակի խաղալու դեպքում իմ ակումբը կհաղթեր, սակայն, որ դա արդարացի կլիներ` հաստատ է: Հանգստի ավելորդ օր ունենալը չէր խանգարի: Այո, արդյունքն ամենից կարևորն է, սակայն ես պատճառ չեմ տեսնում իմ ֆուտբոլիստներին նկատողություն անելու համար»,- եզրափակել է Մոուրինիոն: