Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական պրոցեսը ծայրից ծայր անօրինական է: Այս մասին դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Այս դատավորին՝ Արամ Գրիգորյանին, նշանակել են այնտեղ Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը երկարաձգի: Հիմա էլ բոլոր իրավունքները խախտելով առանց պաշտպանի այժմ դահլիճում նիստ է գնում:
Ոչ մի օրինականության հետ կապված որեւէ հանգամանք չկա: Հայաստանում չկա մի պրոցես, որն այսքան անօրինականությունով է սկսվում:
Մի տարի է՝ այս Քրեական դատավարության օրենսդիրքն ուժի մեջ է, քննարկում են խափանման միջոցի հարցերը եւ այլն: Հենց հիմա ամեն ինչ անում է, որ խափանման միջոցի հարց քննարկի, որովհետեւ ժամկետով սահմանափակված է, բայց ժամկետ էլ գոյություն չունի:
Մենք ասում ենք՝ 4 դատական նիստ է տեղի ունեցել ժամերով, մեզ կրիչը տվեք, որ ձեր գործողությունները ներկայացնենք, մեզ տալիս են 30 րոպե, որ գնանք, ծանոթանանք կրիչի հետ, որը չեն տրամադրում»,- ասաց Միհրան Պողոսյանը: