կարևոր
3499 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-20 13:14
Հասարակություն

Գայայի տղան չկա, որ պաշտպանի իրան, բայց մենք հո կանք. վերցրեք մի շիշ ջուր ու զոնտիկ, եկեք դատարանի մոտ. Էլիբեգովա

Գայայի տղան չկա, որ պաշտպանի իրան, բայց մենք հո կանք. վերցրեք մի շիշ ջուր ու զոնտիկ, եկեք դատարանի մոտ. Էլիբեգովա

Գայայի տղան չկա, որ պաշտպանի իրան, բայց մենք հո կանք՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու հավելել.

«Ցանկացած մարդ, ով ունի ծնող, երեխա, զինակից ընկեր, կարա ցույց տա փոխօգնության կարևորությունը։ Ես էլ մամա ունեմ, ես էլ տղա երեխա ունեմ, ես էլ պատերազմից չվերադարձածներ ունեմ։

Երբ ինձ հարցնում են «այ ես ինչ կարող եմ փոխել», սա էն դեպքն ա, երբ ամեն մեկը իրա ներկայությամբ կարա ցույց տա, որ զոհվածի մայրը համակարգի մսաղացի դեմ միայնակ չի պայքարում։

Եթե չունեք շատ ավելի կարևոր և անհետաձգելի գործեր այսօր, ժամը 14.30 վերցրեք մի շիշ ջուր ու զոնտիկ, եկեք Շենգավիթի դատարանի մոտ, Կոմիտասի պանթեոն։

Եթե քաշվում եք, որովհետև մենակ եք, ծանոթ մարդ չունեք էդտեղ, առաջին անգամ եք նման բան անելու, եկեք իմ հետ կանգնեք, ձեր ծանոթը ես կլինեմ»։