|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Աղասի Աղասյանը:
Մեր ծանրորդը 345 կգ (150 + 195) արդյունք ցույց տվեց երկամարտում: Նույն արդյունքը ցույց տվեց նաև Լեհաստանը ներկայացնող Կրիստով Զվարիչին, սակայն Աղասյանը անձնական քաշի շնորհիվ առաջ անցավ լեհ ծանրորդից և գրավեց 4-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ բուլղարացի Իվան Մարկովը՝ երկամարտի 385 կգ արդյունքով: