Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ասպարեզ դուրս եկան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ՝ 69 կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը:
Սամվել Գրիգորյանը երկամարտի 313 կգ (140+173) արդյունքով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում, իսկ Վանիկ Ավետիսյանը 312 կգ-ով (138+172) 6-րդն էր:
332 կգ-ով չեմպիոնի կոչումը նվաճեց Վլադիսլավ Լուկանինը (Ռուսաստան), որին հաջորդեցին ռումինացի Ռազվան Մարտինը (331) և ալբանացի Դանիել Գոդելին (321):