Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
33-ամյա անգլիացի Թոմ Քլերը պարելով անցել է 193 կմ հեռավորություն` Լոնդոնից հասնելով Նորիջ:
Քլերը, ով պիցցաներ առաքող ավտոմեքենայի վարորդ է, Ռոբին Հուդի մասին լեգենդի հերոսներից մեկի հանդերձանքով, ողջ ճանապարհին ժողովրդական կատակ պարեր է պարել:
Անգլիացու խոսքերով` այս անսովոր ճանապարհորդության միտքը նրան ներշնչել է դերասան Ուիլյամ Ուեմփը (15-րդ դար), ով Շեքսպիրի պիեսներում կոմիկական դերեր է խաղացել եւ 1600 թ. պարելով Լոնդոնից հասել է Նորիջ:
«Միջոցառման նպատակը բարեգործական նկատառումներով գումար հավաքելն է, ինչպես նաեւ անգլիական ժողովրդական պարի մասսայականացմանը նպաստելը»,- ասել է Քլերը: