Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՌԴ քաղաքացի, «Զառեկար» ՍՊԸ-ի տնօրեն, 1962 թ. ծնված Սեյրան Վանիչկայի Կարապետյանը, վարելով ԲՄՎ X5 70 ՍԼ 008 համարանիշի մեքենան, Աշտարակ քաղաքի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ ընդհարվել 1960 թ. ծնված Գառնիկ Վոլոդյայի Հոբոսյանի ԳԱԶ 3110 64 ՍՍ 950 համարանիշով մեքենային: Բախման արդյունքում ԳԱԶ 3110-ի վարորդը եւ ուղեւորը` 1986 թ. ծնված Ռուզաննա Հոբոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ ԲՄՎ-ի ուղեւոր, 1991 թ. ծնված Նառա Կարապետյանը` Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի