| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 22-ին, ժամը 08.05-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Է. Մ.) 94 PP 004 և «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդ` 1988 թ. ծնված Գ. Վ.) 34 QL 135 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Մ.-ը և ուղևոր` 1991 թ. ծնված Դ. Հ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները Գ. Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: