կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 17:17
Հասարակություն

Ավտովթար` Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Ֆոլքսվագեն»-ը

Ավտովթար` Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Ֆոլքսվագեն»-ը

Սեպտեմբերի 12-ին` ժամը 13.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան - Երասխ 16-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 35ՍP630 (վարորդ՝ Կ. Պ., ծնվ.1955թ.) և «Մոսկվիչ» մակնիշի 67ԼՕ615 պետհամարանիշներով (վարորդ՝՝ Ս. Կ., ծնվ.1981թ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Պ.-ը և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Մ.-ը (ծնվ. 1985թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: