Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄՄՎԲ-ի (Մոսկվայի միջբանկային արժութային բորսա) նախագահ Ռուբեն Աղանբեկյանը կգլխավորի ՄՄՎԲ-ի և ՌԱՀ-ի (Ռուսական առևտրային համակարգ) միավորման արդյունքում ստեղծված միասնական բորսան։ Այս մասին բորսաների միավորման փաստաթղթի ստորագրման արարողությանը հայտարարել է Աղանբեկյանը։
«Ես կլինեմ ղեկավարը, իսկ ՌԱՀ-ի նախագահ Ռոման Գորյունովը` իմ առաջին տեղակալը. նա պատասխանատու կլինի միասնական բորսայի զարգացման համար»,- ասել է Աղանբեկյանը։
ՄՄՎԲ-ն կգնի ՌԱՀ-ի վերահսկիչ փաթեթը $1,15 մլրդ-ով։ Համաձայնագրի ստորագրումը հետաձգվում էր պայմանագրի մանրամասների շուրջ համաձայնության բացակայության պատճառով։ ՄՄՎԲ-ն Ռուսաստանում, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում ամենախոշոր ունիվերսալ բորսաներից մեկն է։
2010թ. տվյալների համաձայն` ՄՄՎԲ-ն ունի վեց բաժնետեր, որոնցից են «Ցենտրոբանկը», «Յունիկրեդիտ բանկը», «Սբերբանկը»։
ՌԱՀ-ի ֆոնդային բորսան տեղծվել է 1995թ.։ 2007թ. այն դարձել է Ռուսաստանում առաջին և աշխարհում վեցերորդ բորսան` ըստ IPO-ի ընթացքում ներգրավված միջոցների: