կարևոր
2587 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 16:40
Քաղաքական

Փաշինյանի օգնականներից կամ կառավարությունում  նստած որևէ անձից խորհուրդներ, առաջարկներ ստանո՞ւմ եք․ Գեղամ Մանուկյանը՝ Վարդապետյանին

Տիկին Վարդապետյան, 2020թ-ի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված մի քրեական գործում դուք, այդ ժամանակ չլինելով իրապահ համակարգում, լինելով Նիկոլ Փաշինյանի օգնականը, քննիչի մեղադրական փաստաթղթերում անմիջական խմբագրական աշխատանք էիք կատարել, եղավ ահազանգ, բնականաբար չհարուցվեց քրեական գործ, հիմնավորում եք, որ ընկերական օգնել է։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս դեպքով, նույն Տիգրան Աբրահամյանի հիշատակած Գրիգորի Խաչատուրովի, Նիկոլ Փաշինյանի օգնականներից կամ կառավարությունում  նստած որևէ անձից բարեկամաբար խորհուրդներ, առաջարկներ, մեղադրական միջնորդություններ, փոփոխությունների աջակցություն ստանո՞ւմ եք, թե՝ ոչ»,- ասացնա