Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուի համար այսօր հուզիչ օր էր. Հայաստանի ազգային գրադարանը նրան «Հակոբ Մեղապարտ» մեդալ է շնորհել` Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար: Զարաքոլուի խոսքերով` մեդալն իրեն խիզախություն կտա` պայքարը շարունակելու համար:
«Ցավոք, Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչելու հարցում առաջընթաց չկա, իսկ 1915-ի դեպքերը, մեր համոզմամբ, ամբողջովին տեղավորվում են միջազգային նորմերով ամրագրված «ցեղասպանություն» սահմանման մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռագըփ Զարաքոլուն:
Այնուհանդերձ, նրա համոզմամբ, թուրք մտավորականությունն այդ հարցին արդեն այլ կերպ է վերաբերվում: «1994 թվականին, երբ մեզ դատում էին այդ պատճառով, մենք շատ միայնակ էինք, եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատում էին մեզ, վախենում էին լինել մեր կողքին»,- պատմեց նա: Հետո, որպես օրինակ, նշեց, որ 2005-ից իրենց` «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալիս: Իսկ անցյալ տարի, չնայած ազգայնականների դժգոհությանը, հավաքվել էին «Հայդար Փաշա» կայարանում, որտեղից 1915-ին աքսորվել էին հայ մտավորականները, եւ մամուլի ասուլիս կազմակերպել: