կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 16:46
Հասարակություն

ԿԳՆ-ն` ապրիլի 9-ին բուհերում դասերի վերաբերյալ

ԿԳՆ-ն` ապրիլի 9-ին բուհերում դասերի վերաբերյալ
Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, նախարարությունը հայտնում է, որ որևէ հավելյալ կարգապահական  միջոցառումներ և հրահանգներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները: 

6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով»: