Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաալիքներով հեռարձակվում է Գյումրիի քաղաքապետարանի հայտարարությունը, որն ավելի շատ նման է նախազգուշացման կամ վերջնագրի: Այն ուղղված է 2010-ին Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած այն անօթևան ընտանիքներին, ովքեր մինչ օրս չեն տեղափոխվել նորակառույց բնակարաններ: Հայտարարության համաձայն, եթե այդ ընտանիքները շուտափույթ չբնակեցնեն իրենց բնակարանները` կիրականացվի բնակարանների վերաբաշխում: Հայտարարությանը կից ընթերցվում են նաև տասնյակ քաղաքացիների անուն-ազգանուններ. տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Աղետի գոտում անօթևան ընտանիքներին տրամադրվող բնակարանների բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն, որում նման պատճառաբանությամբ բնակարանների վերաբաշխում պարզապես նախատեսված չէ:
Ավելին` ՏԻՄ-երի ղեկավարներից, ինչպես նաև մարզպետներից վաղուց է վերցված է համապետական միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործառույթը: ՀՀ կառավարության մեկ այլ` 2008 թ. նոյեմբերի 6-ի 1288-ն որոշման համաձայն` բնակարանները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը` իր հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Բացի այդ` գործող օրենսդրությամբ պետության և բնակարան ստացած քաղաքացիների միջև կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն` բնակարանները Մուշ-2 թաղամասում հատկացվում են անվարձահատույց, իսկ 23 տարի պարտադրված անօթևանի կարգավիճակում գտնված քաղաքացիները այլևս իրենցը համարվող բնակարանների պատկանելությունը որոշում են զուտ սեփական հայեցողությամբ:
«Ուստի գոնե մեզ համար անհասկանալի է մնում որևէ օրինական հիմք չունեցող նման բովանդակությամբ հայտարարության տարածման տրամաբանությունը: Անտարակույս, կարելի է ընդամենը գուշակել նման քայլի դրդապատճառը: Գուցե դա արվում է Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով: Բայց մի՞թե ընդունելի կարելի է համարել ընտրված մեթոդը, այն է` իշխանության մակարդակով, օգտվելով քաղաքացիների անիրազեկությունից, նրանց թյուրիմացության մեջ գցելը և բնակեցումը չհիմնավորված վերջնագրերի ճանապարհով արագացնելը»,- նշում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։