կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 21:58
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Որոշվել է հեղափոխության օրը

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Որոշվել է հեղափոխության օրը

Մեր ունեցած ստույգ տեղեկություններով, ՀԱԿ-ի քաղխորհրդի երեկվա փակ նիստում որոշվել է հեղափոխության օրը Հայաստանում։ Այն տեղի կունենա մայիսի 13-ին։

 

 Նշենք, որ հատկապես այդ օրը ամենեւին էլ պատահաբար չի ընտրվել։

 

Նախ՝ մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնա ուղիղ մեկ տարի։ Ինչպես հայտնի է, դրանք տեղի են ունենալու մայիսի կեսերին։

 

Երկրորդ՝ ամսի 13, այն էլ ուրբաթ. մի՞թե կարող է հանցավոր վարչախումբն այդօրինակ զուգակցման պարագայում պահպանել իշխանությունը։ Ոչ մի դեպքո՛ւմ։ Զուր չեն մարդիկ այդչափ վախենում 13 թվից։

 

Ոմանք համարում են, որ այդ սնահավատության արմատը ավետարանական պատմությունն է Քրիստոսի ու առաքյալների խորհրդավոր ընթրիքի մասին, երբ սեղանի շուրջ հավաքվեց հենց 13 մարդ։ Գոյություն ունեն նաեւ Սուրբ Գրքի այլ մեկնություններ, որոնք պնդում են, թե հենց ուրբաթ օրը, ամսի 13-ին, Ադամն ու Եվան համտեսեցին արգելված պտուղը Սատանայի դրդումով, եւ որ ճիշտ այդպիսի օր էլ Կայենը սպանեց Աբելին: