Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ հասկանալ հարցերի այս ռեժիմով քննարկելու տրամաբանությունը որն է, եթե դրանք կարևոր հարցեր էին՝ պետք է երկար ժամանակ տրամադրեինք դրանց համար, եթե շտապ հարցեր էին՝ Կառավարությունը պետք է շուտ ներկայացներ։ Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որը պետք է հենց հիմա որոշվի վերացնել այն։ Այս մասին Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եթե հարցը հրատապ է՝ պետք է շուտ ներկայացվեր, ոչ թե սպասեիք վերջին օրվան։ Եթե հարցը կարևոր է՝ իրեն պետք է բավականաչափ ժամանակ տրամադրեինք։ Ես չեմ ասում՝ դա հրատապ, կամ կարևոր հարց չէ։ Եթե կարևոր է՝ ինչո՞ւ եք քիչ ժամանակ տալիս, որովհետև կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում, հրատապությունը նշանակում է, որ շուտ պետք է ներկայացվի, այլ ոչ թե բերվի և ասվի հենց հիմա արեք, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու։ Խնդրում եմ իմ օրինակի վրա մանրամասնեք՝ արխիվում ի՞նչ թուղթ է, որը հենց հիմա պետք է որոշվի, որ պետք է վերցվի»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։