կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 07:00
Հասարակություն

Դժբախտ պատահար Երևանի կենտրոնում

Դժբախտ պատահար Երևանի կենտրոնում

Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտ կռունկ է վայր ընկել: Կռունկավար Վոլոդյա Կարապետյանը մահացել է, ևս մեկ քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժել են նաև շենքի մոտ կայանած ավտոմեքենաները:

 

8 տոննա կշռող կռունկը պատկանել է MLL Industries շինարարական կազմակերպությանը և ունեցել է արգելակման համակարգի հետ կապված թերություններ:

 

Շենքի բնակիչները պատմում են , որ կռունկի վայր ընկնելուց հետո կռունկավարը անմիջապես չի մահացել, պարզապես շտապ օգնության մեքենան երկար ժամանակ չի կարողացել մոտենալ վթարի հատվածին, քանի որ մի մասում  «Ֆրեշ» սուպերմարկետի մոտ կայանած մեքենաներն են, իսկ մյուս հատվածում հենց շինարարական տարածքն է, ի դեպ, բնակելի շենքին շատ մոտ: