|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Գագիկ Ծառոկյանի Գյոմրի կատարած այցին եւ գյումրեցիների հետ հանդիպմանը, որի ընթացքում 50-ն անց տղամարդ է մահացել։
«Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցելությունից առաջ Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 50-ն անց տղամարդը տեղում մահացել է սրտի կաթվածից: Գագիկ Ծառուկյանը հրապարակում գյումրեցիների հետ հանդիպումից հետո է միայն տեղեկացել այդ մասին: Նա խնդրել է իր ցավակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին»,- գրել է Իվետա Տոնոյանը: