Հուլիսի 3-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault Logan» (վարորդ՝ Ա․ Ս․), «Toyota Jeep» (վարորդ՝ Է․ Ա․) և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։