|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի 18-ին, ժամը 18։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Մ․-ն (ծնված 1972 թ․) «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում ընկել է ձորը (մոտ 25 մ) և տեղում մահացել:
Փրկարարները ձորից դուրս են բերել Գևորգ Մ․-ի դին և հանձնել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին։