|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկելու է Գյումրիում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագրի համապատասխանությունը երկրի Հիմնական օրենքին:
Համաձայնագիրը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ գործն ուսումնասիրվելու է պետական մարմինների ներկայացրած տեղեկանքների հիման վրա: 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի նախագահը ՍԴ էր ուղարկել նույն տարվա օգոստոսին Երեւանում ՌԴ նախագահի հետ կնքած հայ-ռուսական պայմանագիրը:
ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրերի քննարկումը Հայաստանում դրանց հաստատման հիմնական պայմաններից է: Եթե ՍԴ-ն որեւէ հակասություն չգտնի Սահմանադրության հետ՝ պայմանագիրը կներկայացվի ԱԺ վավերացմանը: