Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով: Ընդ որում, նրա խոսքով, ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։