Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի դաշնային դատարանը վերանայեց 2009թ. օգոստոսին ընդունած որոշումը, որն արգելում է Ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական ընկերությունների դեմ հայցեր ներկայացրած ժամկետի երկարաձգումը:
«Կարեւորում եմ գործընթացը: Ինչպես երեւում է Ցեղասպանության 272-րդ բանաձեւը մտնում է Կոնգրեսի օրակարգ, դրա համար էլ թուրքական կողմը վայնասուն է բարձրացրել»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննսիսյանը:
Նման որոշում կայացրել էին Կալիֆոռնիայի դատարանները` դեռեւս 2000-ին: Դատարանների որոշումներով հայցեր ներկայացնելու ժամկետ էր սահմանում մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը:
Դատարանի որոշման համաձայն` ժամկետ չի տրամադրվում, քանի որ Կալիֆոռնիայում ներկայացվող նման հայցերը հակասում են ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը, քանի որ հղում են պարունակում Հայոց ցեղասպանությանը, որը ԱՄՆ-ը չի ընդունել: Դեկտեմբերի 10-ին դատարանը` նույն կազմով եւ դատավոր Դորոթի Նելսոնի մասնակցությամբ, ով նախորդ անգամ դեմ էր քվեարկել որոշմանը, այս անգամ որոշ փաստերի ազդեցության ներքո փոխեց իր որոշումը՝ թույլ տալով երկարաձգել ժամկետը եւ չեղյալ համարեց նախորդ որոշումը:
Ուշագրավ է հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ Ziraat Bankasi բանկի դեմ դատական հայց են ներկացրել Լոս Անջելեսի դատարան: Ինչպես հաղորդել էր The Washington Post պարբերականը, վերջիններս իրենց նախնիներից բռնագրավված հողերի, այդ թվում` Ինջիրլիկ ռազմակայանի տարածքի համար պահանջում են 63 մլն. դոլար:
Հայցը ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը: Դատարան հայց ներկայացրած ժառանգների թվում է նաեւ Վարդգես Եղինյանի կինը, ով պնդում է, որ պահպանվել են փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իր նախնին 1915-ին ստիպված է եղել ընտանիքով լքել Թուրքիան` թողնելով տունը, սեփական հող եւ ապահովագրական բիզնեսը:
Ինչ վերաբերում է Եղիայանի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի, ապա պատմաբան, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա հայցը պահանջատիրության իրական դրսեւորումն է. «Սրանով կպարզվի, թե ովքեր են հողի տերերը: Թեկուզ տեղային նշանակությամբ, բայց հարցի բարձրացմամբ հատուցման խնդիրն է լուծվում»,-ասաց Էդգար Հովհաննիսյանը:
Անուշ Հովհաննիսյանն այս առումով հիշեց Թաներ Աքչամի այն խոսքը, որ Թուրքիան հիմնված է Հայերի ցեղասպանության հիմքի վրա: Վերջինս խորհուրդ է տալիս սպասել դեպքերի զարգացումներին, քանի որ ԱՄՆ-ն ունի նյութական եւ քաղաքական շահագրգռվածություն այնքանով, որ այժմ Վարդգես Եղիայանը ԱՄՆ քաղաքացի է: