կարևոր
1573 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-07 16:14
Աշխարհ

«Ուկրաինակա՞ն սցենար», թե՞ «բելառուսական»․ ո՞ր հանգուցալուծումը կվճռի Թբիլիսին

«Ուկրաինակա՞ն սցենար», թե՞ «բելառուսական»․ ո՞ր հանգուցալուծումը կվճռի Թբիլիսին
«Եվրամայդանի» իրադարձությունները վրացական տարբերակով ավելի դրամատիկ ու վտանգավոր ընթացք են ստանում։ Բոլոր այն չարագործ ուժերը, որոնք ամբողջ աշխարհում կազմակերպել են արդեն մեծ թվով արյունալի պետական հեղաշրջումներ, որոնք կեղծ կոչվում են «գունավոր հեղափոխությոններ», փորձում են իրականացնել նույն սցենարը Վրաստանում, նըդ որում՝ արդեն ոչ առաջին անգամ։ Նախկինում Թբիլիսիում նման բաներ հրաշալի էին ստացվում։ Սակայն այս անգամ համակարգն ակնհայտորեն խափանվել է։ Պրակտիկան ցույց է տալիս՝Մայդանի խելագարության հակաթույնը գոյություն ունի, արեւմտյան վարձկանների եւ իրենց երկիրը կործանել ցանկացող մարգինալների հաղթանակն ամենեւին էլ կանխորոշված չէ։ Հարցն այն է, թե արդյո՞ք վրացական ղեկավարությունը բավարար կամք ու համարձակություն ունի դրանից օգտվելու։

Եվ կրկին նոյեմբերի 30-ին…

Չի կարող մտքով չանցնել այն միտքը, որ պատմությունը շարժվում է ինչ-որ պարույրով, ժամանակ առ ժամանակ կրկնվելով ինչ-որ «հսկիչ կետերում» վախեցնող ճշգրտությամբ․ հարկ է միայն հիշել՝ 2013ի նոյեմբերի 30-ին Կիեւում ոստիկանական «բերկուտ» հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկեց առաջին լուրջ փորձը՝ վերացնելու այն ժամանակ նոր սկսվող ուկրաինական «Եվրամայդանը»։ Ավաղ, այդ փորձն անհրաժեշտ արդյունք չտվեց, քանի որ հետագայում իշխանության վճռական եւ խիստ գործողություններով չաջակցվեց։ Դրա համար էլ հանգեցրեց ոչ թե «Մայդանի» բեսպրեդելի դադարեցմանը, այլ միայն դրա մասշտաբների մեծացմանը եւ փողոցային բռնության սրմանը։

Ուղիղ 11 տարի անց՝ 2024 թ-ի նոյեմբերի 30-ին, վրացական ոստիկանությունը նույնպես կանգնեց մոլեգնող տեղի մայդանիստների ճանապարհին եւ սկսեց նրանցից մաքրել Թբիլիսիի փողոցները։ Սակայն այս հոդվածի նախապատրաստման պահին անկարգությունները չեն դադարում։ Ընդհակառակը, նրանց հետեւում կանգնած հայտնի «տիկնիկավարներն» առավելագույն ջանքեր են գործադրում այս աղաղակող այլանդակությունը նոր մակարդակի հասցնելու եւ սարսափելի գործընթացն արդեն անշրջելի դարձնելու համար։ Ի սկզբանե համեմատաբար խաղաղ «բողոքներն» աչքի առաջ վերաճում են նախ շրջափակման, ապա նաեւ կառավարական շենքերի գրավման փորձերի, իրավապահների հետ հնարավորինս կոշտ առճակատման եւ նրանց ուժի կիրառման բացահայտ հրահրման։ Այս ամենն ուղեկցվում է արեւմտյան ԶԼՄ-ներում լայն մեդիա լուսաբանմամբ՝ միանգամայն հասկանալի գնահատականներով եւ ենթատեքստերով։ Ամեն ինչ ընթանում է գլորված սցենարով։

Օրին Կիեւի «մայդանի» սահմռկեցուցիչ իրադարձութւններին դրանց խտությամբ եւ առաջինից մինչեւ մղձավանջային վերջին օրը հետեւած մարդու իրավունքներով թույլ կտամ ինձ մեկնաբանել Թբիլիսիում իրադարձությունների հետագա զարգացման հեռանկարներն ու հնարավոր տարբերակները։ Եվ այդ հեռանկարները, ճիշտն ասած, վախեցնող են ու անհանգստացնող։ Վրաստանում պետական հեղաշրջման փորձը, ինչպես եւ արեւմտյան հատուկ ծառայությունների ցանկացած նման գործողություն, այժմ մոտենում է գագաթնակետին։ Եթե (ինչպես ժամանակին Ուկրինայում) «ընդդիմության» կողմից իշխանությունը բռնի զավթելու փորձը չկասեցվի նրա պարագլուխների ձերբակալությամբ եւ երկրից բացահայտ դիվերսիոն գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիների արտաքսմամբ, ոչինչ չի ավարտվի։ Անկարգությունների օջախները մեկ այնտեղ, մեկ էլ Թբիլիսիից կտեղափոխվեն այլ քաղաքներ։ Ընդ որում՝ երկու կողմից էլ բռնությունը միայն կաճի։ «Մայդանշիկների» ձեռքում ճայթրուկների ու հրավառությունների փոխարեն արդեն մոլոտովյան կոկտեյլներ ու սալաքարեր են հայտնվել։ Ոստիկանությունը ստիպված է ոչ թե պարզապես հետ մղել ավելի ագրեսիվ դարձող ամբոխին, այլ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ կիրառել։ Ի՞նչ կլինի հետո: Հաջորդը կլինի ամենասարսափելին… Ցանկացած «մայդանին» անպայման պետք է իր «սուրբ զոհերը»։ Կիեւում նրանք երկու տղա էին (ի դեպ մեկը հայ-ԳՄ), որոնք սպանվել էին թիկունքից հեղաշրջման պարագլուխների հրամանով՝ իրենց մահվան մեջ ոստիկաններին մեղադրելու համար: Կարելի է ամենեւին չկասկածել. եթե Թբիլիսիում անկարգությունները մոտ ժամանակներս չճնշվեն օրենքի երկաթե ձեռքով, «անմեղ զոհերի» արյունը կթափվի նաեւ այնտեղ։ Եվ ահա դրանից հետո էսկալացիան կանցնի բառացիորեն էքսպոնենտով։ Կհնչեն առաջին կրակոցները, որից հետո արդեն իրավապահները ստիպված կլինեն զենք կիրառել։ Կամ ամեն ինչ կավարտվի ինչպես Ուկրաինայում, որտեղ դա այդպես էլ չարվեց՝ ի հեճուկս «մայդանշիկների» բոլոր ստերի։ «Բերկուտը» չի կրակել, կրակել են նրա վրա։

Ո՞ւմ դիպուկահարներն են լինելու վրացական «մայդանում»

Ճակատագրի ինչ-որ սարսափելի շրջադարձով (գուցե հենց դա է կոչվում կարմա) Ուկրաինայի մայրաքաղաքում խաբված «մայդանշիկներին» եւ միլիցիոներներին գնդակահարում էին հենց Վրաստանից բերված վարձու դիպուկահարները։ Դրա վկայությունները թվեր չունեն։ Իսկ այժմ հավանակնությունը, որ Թբիլիսիում ոստիկանների վրա «անհրաժեշտ» պահին կրակ կբացեն ուկրաինացի գրոհայինները, անհավանական մեծ է։ Ի դեպ, այնտեղ բավական է եւ «ներքին կադրերը»։ Դեռ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Կիեւի խունտայի համար կռվող վրացի վարձկանները որոշում են կայացրել վերադառնալ տուն, որպեսզի ուկրաինականի նման արյունալի մղձավանջ կազմակերպեն նաեւ այնտեղ։ Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները՝ մասնակցել օրինական իշխանությունների ներկյիս դիմակայությանը՝ զենքը ձեռքին։ Եթե Թբիլիսիի հատուկ ծառայությունները չկարողանան կանգնեցնել եւ ժամանակին չեզոքացնել այդ ավազակախմբին մինչեւ գործի մեջ մտնելը, ապա մեծ դժբախտություն կլինի։ Այստեղ նույնիսկ, ինչպես ուկրաինական Լվովում, պետք չի լինի գրավել ոստիկանության շրջանային բաժիններն ու զորամասերը, որպեսզի մայրաքաղաքի «մայդան» հասցնեն այնտեղի «զինանոցից» հափշտակվածը։ Կարելի է չկասկածել՝ կռվի մեկնող հրոսակների մոտ համապատասխան զինանոցներն արդեն պահեստավորված են։ Ընդհանուր առմամբ, եթե վրացական իշխանությունն անհապաղ ամենակոշտ եւ կոշտ միջոցներ չձեռնարկի ապստամբների դեմ, նախաձեռնությունը կանցնի նրանց, եւ արյունահեղությունն անխուսափելի կդառնա։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ որոշում, որը պետք է կայացնի կառավարությունը, ավելի ծանր կլինի, քան նախորդը։ Վաղ թե ուշ երկրում արտակարգ կամ նույնիսկ ռազմական դրություն մտցնելու հարց կառաջանա – եւ ահա այստեղ հսկայական դեր կխաղա այն, թե պատրա՞ստ կլինեն արդյոք Վրաստանի զինված ուժերը հանդես գալ սահմանադրական կարգի պաշտպանության համար։ Ուկրաինայում բանակը դավաճանեց ինչպես վայ նախագահին, այնպես էլ ամբողջ երկրին՝ ետ քաշվեց ապստամբությունը ճնշելուց, որպեսզի շատ շուտով գնա Դոնբասի հայրենակիցներին սպանելու։ Առայժմ Թբիլիսիում իշխանության ներկայացուցիչները պատրաստ են գործել առանց ճակատագրական այս օրերին բոլորովին անտեղի սենտիմենտների ու փոխզիջումների։ Համենայն դեպս, ըստ նրանց։

«Ի տարբերություն 2013 թ-ի Ուկրինայի՝ Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով եւ, ամենակարեւորը, փորձառու եւ իմաստուն մարդկանցով։ «Մայդանի» սցենարը չի կարող իրագործվել Վրաստանում։ Վրաստանը պետություն է, եւ դա թույլ չի տա» -նոյեմբերի 30-ին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Հետագայում նա հավելել է՝ «Նացմայդանը» չի կայանա, Արեւմուտքին չի հաջողվի հասնել Վրաստանի ուկրաինացմանը։ Կիեւում, ի դեպ, այդ արդար խոսքերից շատ են նեղացել։ Վճռականորեն մերժում ենք վրաստանան իշխանությունների համառ փորձերը՝ Ուկրաինային ներքաշել իրենց երկրի ներքաղաքական գործընթացների մեջ։ Վրաստանի կառավարությունը պետք է դադարեցնի սեփական ժողովրդին վախեցնել առասպելական «ուկրաինական սցենարով»՝ այդ ժամանակ գործնականում իրականացնելով «բելառուսական սցենարը» - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ։

Այստեղ՝ ճիշտ կետին: Թբիլիսիի առջեւ իսկապես ընտրություն է դրված՝ գնալ Մինսկի ճանապարհով, որտեղ Արեւմուտքի ներշնչած «մայդանը» չեզոքացվեց, որից հետո երկիրը կրկին խաղաղ կյանքով ապրեց, կամ էլ Կիեւի ճանապարհով, որտեղ պետական հեղաշրջումը պսակվեց արյունալի հաջողությամբ, ինչից հետո երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը հանգեցրեց նրա անցկացման անհրաժեշտությանը։ Իրավիճակը, ճիշտ է, փոքր-ինչ բարդացնում է այն, որ եթե Բելառուսում Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին կանգնել է երկիրը փրկող միլիցիոներների շարքերում, ապա Վրաստանում մադամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ է մասնակցում անկարգություններին եւ իր խելահեղությամբ հասել այնտեղի «մայդան» դպրոցականներին դուրս բերելու կոչերին։

Բայց դա գլխավորը չէ։ Գլխավորն այն է, որ Կոբախիձեն եւ նրա համախոհները քաջություն ունենան տալու միակ ճիշտ հրամանները, իսկ նրանք, ում նրանք կընդունեն, չեն դողա դրանք կատարելու ձեռքը։

 

Ալեքսանդր Նեյկրոպնի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի