Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ինձ համար չափանիշը մեկն է` մենք չենք ընտրում անձ: Հնարավո՞ր է գոյություն ունեցող դատաիրավական համակարգը անձով փոխել: Առայժմ դատախազությունն ապացուցեց, որ պետության ամենավտանգավոր, ամենադաժան իրավիճակներում դարձել է մուրճ քաղաքական դաշտում, և ցավոք, այդ մուրճի միջոցով հնարավոր չեղավ բարեփոխումներ անել»,- ԱԺ ելույթում ներկայացնելով «Ժառանգության» դիրքորոշումը գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ` նշեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա ասաց, որ Կոստանյանի անձի հետ կապված ոչինչ չունի, ավելին, ըստ Հակոբյանի, «հրաշալի հանդիպում է կայացել` ճշգրիտ բառապաշարով, նորմալ ու պրոֆեսիոնալ կեցվածքով»: «Ուրախ եմ, որ նման սերնդափոխություն է կատարվում, բայց ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ անհատը կարող է համակարգ փոխել, չեմ հավատում, որ մի ծաղկով գարուն կգա»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ համակարգն այնպես է ձևավորվել, որ այժմ բոլորը մտահոգված են` «այս հրաշալի երիտասարդը կգնա, կկորի»:
«Մենք դեմ ենք, բայց մենք կլինենք ձեր կողքին, եթե անկեղծորեն ասեք` օգնեք մեզ: Անկեղծորեն կցանկանայի, որ ես այստեղ հայտարարեի, որ մենք սխալվել ենք ու հայտարարել, որ ժողովուրդ Հայաստանում շատ ճշգրիտ ընտրություն է կատարել, քաղաքացին պաշտպանված է»,- նշեց Հակոբյանը: