|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց հաղթահարել Սանտյագոյում ընթացող Movistar Open-2011-ի մրցաշարի 2-րդ փուլի արգելքը: Համաշխարհային թենիսի դասակարգման աղյուսակում 19-րդ համարը 2 խաղափուլերում զիջեց արգենտինացի Օրասիո Սեբալոսին, ով այդ ցուցակի 108-րդ համարն է:
1 ժամ 12 րոպե տևած մրցախաղի առաջին խաղափուլը Դավիթը պարտվեց 2- 6 հաշվով: Ավելի համառ ստացվեց 2-րդ խաղափուլը, սակայն այն նույնպես հաջողությամբ չպսակվեց մեր հայրենակցի համար` 5-7:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Սեբալոսը կհանդիպի իտալացի Պորիտո Ստարաչի հետ: